Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Էբոլան սպառնում է աշխարհին

Էբոլան սպառնում է աշխարհին
17.09.2014 | 11:45

Էբոլա տենդի բռնկումը Արևմտյան Աֆրիկայում «սպառնալիք է համաշխարհային անվտանգությանը»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Վերջինս ընդգծել է, որ Էբոլայի տարածումը դուրս է գալիս վերահսկողությունից, և եթե այն չկանգնեցվի, հիվանդների թիվը կարող է հասնել հարյուր հազարների:

ԱՄՆ-ի նախագահը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն ավելի ակտիվ դեր կխաղա վիրուսի դեմ պայքարում, սակայն Էբոլայի այժմյան բռնկումը պահանջում է համաշխարհային ողջ հանրության արձագանքը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ, մոտավոր տվյալներով, Էբոլայից արդեն մահացել է 2,5 հազար մարդ:

ՄԱԿ-ի՝ Էբոլայի դեմ պայքարի հարցերով համակարգող Դևիդ Նաբարոն հայտարարել է, որ տենդի դեմ պայքարի համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար:

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ